1. Դատելով ըստ ամենայնի՝ այս պահի դրությամբ մարտերի ծանրությունն անցել է ՀԱՐԱՎԱՅԻՆ ՃԱԿԱՏԻ ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՍԻՆ, ինչպես նաև ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻՆ: Հարվածելով հյուսիս-արևելքից և հարավ-արևմուտքից, տես նկարի կարմիր սլաքները՝ փորձ է արվում շրջափակել ուկրաինական բանակի դոնբասյան, առավել մարտունակ խմբավորումը (կապույտ ռոմբը): Վերջինս իր հերթին փորձում է, առանց «ճակատը փլելու», հետ քաշվել Խարկովի ուղղությամբ և գոնե մի կերպ ամրացնել ուկրաինական Դնեպրի ձախափնյակի պաշտպանությունը,
2. Այլ ճակատներում՝ մարտեր են գնում Նիկոլաևի մոտակայքում, ինչպես նաև ռուսական կողմը ՄԵԾԱՑՆՈՒՄ Է Կիևի մոտ գործող իր հարվածային բռունցքը: Խոշոր քաղաքներից շրջափակված են Խարկովը, Սումին և Չեռնիգովը, զգալիորեն շրջափակված է Կիևը: Ի դեպ, այս շրջափակումները նման մեգապոլիսների համար կարող են կործանարար լինել «ՆԵՐՍԻՑ ՊԱՅԹՅՈՒՆԻ» սկզբունքով՝ մարդիկ շուտով սննդի, ջրի և այլ անհրաժեշտ պարագաների մասսայական պակաս կունենա, իսկ նույն այդ մարդկանց էլ խոշոր քանակի, բայց առանց բավարար հսկողության զենք է բաժանվել: Վիճակը հատկապես կարող է սրվել Կիևում, որտեղ ռուսների գխավոր հուսը հենց դա է և դա իրենց համար կլինի ամենացանկալի սցենարը,
3. Ժամանակը ռուսներին սեղմում է, բայց ՀԵՇՏ ՉԷ ՆԱԵՎ Ուկրաինայի համար, որի պետական մեխանիզմը աստիճանաբար սկսում է քայքայվել, իսկ երկրում էլ աստիճանաբար վառելիքաքսուքային նյութերի պակաս է զգացվում, որը շուտով ավելի կսրվի, իսկ դա կբերի ուկրաինական ողջ տեխնիկայի շարժի սահմանափակմանը, իսկ հետո՝ կանգին:
Մհեր Հակոբյան
Ռազմաքաղաքական վերլուծաբան