կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-24 17:46
Քաղաքական

ԵՄ պատգամավորները հավելյալ փաստական տվյալներ են խնդրել ՀՀ ներքաղաքական կյանքի վերաբերյալ. Մամիջանյան

ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը հաստատել է այն տեսակետը, որ Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել գերիներին, ինչի մասին նա դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ է բազմիցս հայտարարել: Այս մասին ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Մարինա Կալյուրանդը մի քանի անգամ ընդգծեց, որ Արցախյան հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում, պատերազմը կոնֆլիկտի ավարտ չի ենթադրում, որ Ադրբեջանի հոխորտանքը, թե Արցախյան հիմնահարցը լուծված է, չի համապատասխանում ԵՄ մոտեցմանը, և Մինսկի խումբը միակ ընդունված ձևաչափն է, որի շրջանակում հնարավոր է հիմնահարցի լուծում ապահովել»,- նշեց Մամիջանյանը:

Նա հայտնեց, որ Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրել են նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացները՝  սկսած ընտրությունների կազմակերպումից մինչև այս պահին քաղբանտարկյալների առկայություն, դատական համակարգի նկատմամբ ճնշումները։

«Այդ տեղեկատվությունը Եվրոպական պառլամենտի պատգամավորներն ընդունեցին ի գիտություն և խնդրեցին տրամադրել հավելյալ փաստական տվյալներ։ Մենք սիրով առաջիկա օրերին կկատարենք։ Հուսամ՝ այս անգամ եվրոպական կառույցներն ավելի աչալուրջ կհետևեն ընդդիմության  տրամադրած տեղեկատվությանը և ավելի հասցեական, հրապարակային հակադարձում և արձագանք կտան ընթացող գործընթացներին»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։