կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-25 17:12
Քաղաքական

ԲԴԽ անդամը՝ դատավոր Բախշիյանի գործի նկատմամբ քրեական հետապնդում թույլ տալու մասին

ԲԴԽ-ն ընդամենը քրեական հետապնդում սկսելու  թույլտվություն է տալիս. հիմնավոր կասկածի որոշակի փոքր շեմ պետք է լինի, որ կարողանա վարույթ սկսել: ԲԴԽ-ն այդ հիմնավոր կասկածի փոքր շեմը տեսել է, թույլատրել է, ասել է նախաքննական մարմին՝ հիմնավոր կասկածի որոշակի շեմ կա, թույլտվություն եմ տալիս, գնացեք, ձեր գործողություններն իրականացրեք: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հարուցված և իրականացվող քրեական հետապնդմանը:

Հարցին, թե վերջին շրջանում ԲԴԽ-ի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների թիվը շատացել է, նա պատասխանեց․ «Կարգապահական մարմինը բերում է խորհուրդ, խորհուրդը քննարկում է: Հիմա թե ինչու է ակտիվացել վարույթ հարուցող մարմինը՝ նախարարությունը, չեմ կարող ասել: Երևի բողոքների հիման վրա է դա կատարվում: Եթե նախարարությունը տեսնում է՝ հիմքեր կան, վարույթ է հարուցում, դիմում է ԲԴԽ: ԲԴԽ-ն էլ հիմքերի առկայության դեպքում քննություն է կատարում, եթե կա պատժելի արարք, պատժվում են»:

Մանրամասն՝ տեսանյութում։