կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-23 13:04
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է վիժեցնենք և ձախողենք իշխանությունների պարտվողական օրակարգը․ Իշխան Սաղաթելյան

Մենք հիմա առաջնորդվում ենք Ադրբեջանի ցանկություններով, որը հայկական երկու պետությունների ոչնչացումն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է զորքը դուրս բերի Ղարաբաղից և ապահովի կապ Նախիջևանի և Ադրբեջանի միջև։

Լուծումը, նրա համոզմամբ, այս իշխանություններին հեռացնելն է՝ ուրիշ տարբերակ չկա։  

Եթե սպասեն՝ հաջորդ ընտրությունների ժամանակ հեռացնելուն, Իշխան Սաղաթելյանի կարծիքով, արդեն Հայաստան չի լինի։

«Շատ ենք խոսել այդ մասին․ մենք պետք է վիժեցնենք և ձախողենք այս պարտվողական օրակարգը՝ Հայաստանը նոր պատերազմի և նոր կորուստների տանելու իրենց քաղաքականությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Այս անելու համար, նրա համոզմամբ, պետք է կազմակերպել հասարակությանը և ձևավորել համազգային շարժում։  

Մանրամասն՝ տեսանյութում․