|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային այցերով եղել է մի շարք բժշկական կենտրոններում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Մեդլայն», «Սուրբ Աստվածամայր», «Արմենիա», Մասիսի, Սպիտակի, Գյումրու բուժկենտրոններում, շրջել է նաև «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտներում, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ու Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոններում։
Միաժամանակ, բժշկական կազմակերպությունների տնօրենների հետ քննարկվել են առողջապահական, ինչպես նաև ստացիոնար բուժման մեջ գտնվող պացիենտների առողջության բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր: