Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անվտանգային առումով՝ արդյո՞ք խնդիր չէ մեր երկրի համար Ալիևի և Էրդողանի ստորագրած «Շուշիի հռչակագիրը», որին որևէ կերպ չանդրադարձան մեր երկրի իշխանությունները․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված՝ լրագրողի այս հարցին նախագահն այսպես արձագանքեց․ «Ձևացնել, թե բան չի կատարվում մեր շուրջը, պետական հանցագործություն է․ այդ հռչակագիրը խոսում է հենց այդ մասին, որ լուրջ աշխարհաքաղաքական գործընթացներ են մեկնարկել Հարավային Կովկասում, բայց՝ ոչ մեր օգտին»։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ այդ հռչակագրում ֆիքսված է Թուրքիայի աճած դերը տարածաշրջանում։ «Այս իշխանությունը, չնկատելով այդ հանգամանքը, իմ տպավորությամբ, ենթարկվում է այդ սպառնալիքին, համարում է այդ սպառնալիքը անհաղթահարելի և այդպես միշտ է մտածել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։