Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 17-ի նիստում հաստատեց Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ներկայումս Հայաստանում բացակայում են բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները, ինչը մեծապես ազդում է պացիենտներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի վրա, հետևաբար նաև առողջապահական համակարգի գործունեության արդյունավետության վրա: Խնդիրն հատկապես արդիական դարձավ կորոնավիրուսային հիվանդության պայմանավորված, երբ բազմաթիվ էթիկական խնդիրներ ի հայտ եկան, որոնց լուծումը հնարավոր չէր օրենսդրական բացի պատճառով:
Նախագծով առաջարկվում է սահմանել բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները՝ համահունչ դարձնելով այն միջազգայնորեն ընդունված չափանիշներին:
Նախագծի մշակմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցները և Եվրոպայի Խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի միջազգային և տեղական փորձագիտական ներուժը:
Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները կապված հարաբերությունները՝ բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող հարաբերություններում, ինչպես նաև բուժաշխատողներին ներկայացվող էթիկական պահանջները՝ հանրային առողջության պահպանման ոլորտում:
Իրավական ակտի ընդունումը մեծապես կբարելավի պացիենտներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակը»: