|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Իսի-լե-Մուլինոյի Սուրբ Աստվածածին եկեղեցում հավաքված՝ Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի ծխերի կրոնական և աշխարհական պատգամավորները փետրուարի 12-ին Ֆրանսիայի թեմի առաջնորդ են ընտրել Գրիգոր վարդապետ Խաչատրյանին։
Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ՀԱԵ Իսի-լե-Մուլինոյի ծխի սարկավագ, Armenews-Nouvelles d’Armenie-ի աշխատակից Սահակ Սուքիասեանը։
«48 տարեկանում, Հայր Գրիգոր դառնում է Ֆրանսիայի թեմի 3-րդ առաջնորդը՝ հաջորդելով Նորվան արքեպիսկոպոս Զաքարեանին և Վահան եպիսկոպոս Հովհաննիսեանին»,- նշել է նա։
Սահակ սարկավագ Սուքիասյանը նաև հայտնում է, որ նոր առաջնորդի ընտրությունը առաջիկա օրերին կներկայացվի Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նրա օրհնությունն ստանալու համար։