|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մոսկվայում տեղի ունեցած սպանության հետքերը բերում են Ազգային ժողով:
Հիշեցնենք, որ Մոսկվայում սպանված՝ Ձկնկուլ մականունով Արմեն Իսրայելյանը նախկինում աշխատել էր Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մոտ:
Այսօր խորհրդարանում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, լրագրողներին ասաց. «Ի՞նչ սպանություն, իմ հետ ինչի՞ պիտի դա կապվի: Նիկոլը ե՞րբ ա ճիշտ ասել, որ հիմա ասի»:
Դիտարկմանը, թե սպանված Արմեն Իսրայելյանը նրա գործընկերն է եղել, պատգամավորն արձագանքեց. «Ի՞նչ գործընկեր, ես գործընկերներ չունեմ»
Ինչ վերաբերում է հանգամանքին, որ մեղադրանքներ են հնչեցվում, ասաց. «Ի՞նչ մեղադրանքներ, ես հավես չունեմ, այ ցավդ տանեմ»: