|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Մոսկվա, որտեղ անցկացվելու են բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ նախագահ Մակրոնն ասել էր, որ Պուտինի հետ հանդիպումից առաջ լավատեսորեն է տրամադրված, սակայն չի հավատում «հանկարծակի հրաշքներին»։ Ֆրանսիայի նախագահի խոսքով, իր այցի նպատակն է թույլ չտալ իրավիճակի վատթարացում Ուկրաինայի շուրջ:
Բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները հանդես կգան մամուլի ասուլիսով: