կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-07 16:49
Աշխարհ

Նշվել է` որոնք են Օմիկրոնի վեց երկարատև ախտանշանները

Նշվել է` որոնք են Օմիկրոնի վեց երկարատև ախտանշանները

Բրիտանացի բժիշկները նշել են կորոնավիրուսի Օմիկրոն շտամի վեց երկարաժամկետ ախտանշանները։ Այս մասին գրում է Express-ը՝ հղում անելով Zoe COVID Symptom Study կազմակերպության գիտնականների հետազոտության արդյունքներին։

Մասնագետների կարծիքով՝ որոշ ախտանշաններ կարող են պահպանվել շատ երկար։ Ցուցակում ներառված են «կովիդային մատները»՝ մատների կարմիր, մանուշակագույն կամ կապտավուն գույնը, որն ուղեկցվում է քորով կամ բշտիկներով Օմիկրոն շտամով վարակվածների շրջանում։ Այս ախտանշանը բնորոշ է նաև կորոնավիրուսի այլ տարբերակներին։

Բժիշկները նշել են նաև, որ Օմիկրոնի դեպքում հնարավոր է շրթունքների ճաք և բորբոքում։ Մեկ այլ ախտանշան է չոր մաշկը, որը նման է էկզեմայի՝ պարանոցի և կրծքավանդակի վրա:

Տարատեսակ մաշկացանները Օմիկրոն շտամի այլ ախտանշան են: Դրանք կարող է չանհետանալ շաբաթներով: Նաև վարակվածները նշում են մանուշակագույն և կարմիր ցավոտ բծեր, որոնք նման են ցրտահարության հետևանքների: