Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արևմտյան քաղաքական գործիչների խոսքի մարգարիտները՝ անեկդոտների աղբյուր. «աստղերից» մեկը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն է. իր թելեգրամյան ալիքում գրում է ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը:
«Նրա հայտարարությունն այն մասին, որ Մեծ Բրիտանիան շարունակում է «մատակարարել և լրացուցիչ աջակցություն տրամադրել Բալթյան դաշնակիցներին Սև ծովով», խավարամտության օրհներգ է:
Իսրայելցի քաղաքագետ, Nativ հետախուզական ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին կատեգորիկ է. «Ոչ ոք աշխարհագրություն չգիտի։ Նույնիսկ անգլիացիները։ Որպես բացարձակ հիմար՝ մրցակցությունից դուրս է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը: Նա օրեցօր վատանում է։ Ժամանակ առ ժամանակ նա ավելի ու ավելի շատ է հիմարություններ դուրս տալիս, որը չես էլ պատկերացնի։ Եվ սա բրիտանական միջազգային քաղաքականության և դիվանագիտության առաջին դեմքն է։ Մարգարեթ Թետչերը նույնիսկ չէր պատկերացնի, որ արիստոկրատական Բրիտանական կայսրությունը կհասցվի այս մակարդակին»: