|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի վերաբերյալ քրեական գործը։ Դատական նիստից հետո Սայաթ Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստում հետազոտում էին ապացույցները, առկա փաստաթղթերը։
«Մասնագետ իրավաբանի համար այս երկու նիստից հետո պարզ է, որ մենք այստեղ գործ չունենք»,- ասաց Բենիկ Գալստյանը։
Փաստաբանը նաև անթույլատրելի համարեց գործով հիմնական վկայի գործոնը, առ այն, որ ոստիկանության աշխատակիցը խուզարկություն է անում, դրանից հետո գալիս, ցուցմունք է տալիս անձի վերաբերյալ։
Նշենք, որ Սայաթ Շիրինյանի գործով հաջորդ դատական նիստը մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին է։ Հաջորդ դատական նիստում կհարցաքննվեն վկաները։