|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է նախկին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու դատախազի որոշումը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական և չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որևէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք` նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ, Դատախազությունը հայտնել էր, որ կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։ Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի վեց հոդվածով։ Հակակոռուպցիոն կոմիտեն նախկին ոստիկանապետին մեղադրում է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 միլիարդ դրամ օրինականացնելու համար։