|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, խարդախության` 7, անձնական ունեցվածքի գողության՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու եւ ծեծի՝ 2-ական, սպանության, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու եւ դատական ակտը չկատարելու ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: