Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հոկտեմբերի 9-ին, ժամը 11:08-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 1-ին փողոցի թիվ 19 շենքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սանահին-Սարահարթ թաղամասի 1-ին փողոցի թիվ 19 շենքի Գ. Ս.-ին (ծնվ.1958թ.) պատկանող բնակարանում:
Բնակարանի բնակիչ՝ 1965 թ. ծնված Ե. Ս.-ին ծխահարված վիճակում տեղափոխել են Թումանյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:45-ին, մարվել՝ 12:45-ին: Բնակարանի խոհանոցում այրվել է դուռը, պատուհանը, ամբողջությամբ լվացքի մեքենան և մասամբ ճաշասենյակի գույքը: