Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հուլիսի 28-ին, ժամը 18:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 5 շենքի 4-րդ հարկում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարաններից մեկի պատշգամբում 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 18:46-ին: Այրվել են պատշգամբը՝ 5 քմ, օդորակիչը՝ մասամբ, մեկ բազմոց և կենցաղային իրեր:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: