Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Մարտի 4-ին, ժամը 21:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել, առկա է ծխապատ գոտի, այրվում են էլեկտրական լարեր:
Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերն ու Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Փրկարարներն իրականացնում են մարդկանց տարհանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 22:01-ին:
Ավտոկայանատեղիում այրվել են երկու էլեկտրական վահանակ, 18 գմ մալուխ և ջերմահարվել՝ 12 գմ մալուխ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: