Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես երբեք չէի մտածում, որ իմ երազած անկախ Հայաստանում ինքս կտեսնեմ բռնաճնշումների միջավայր, մատնություններ, բանսարկություններ, Վիշինսկու տիպի դատավորներ և դատախազներ, անմեղ մարդկանց նկատմամբ ռեպրեսիաներ և ժողովրդի թշնամիներ հասկացողությունը։ Այս մասին Բարձրագույն դատական խորհրդի դիմաց հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Ես ճանաչում եմ ԲԴԽ անդամներից մի քանիսին, նրանց նկատմամբ հարգանք եմ ունեցել, կարծել եմ, որ իրավաբան-գիտնականներ են, զրույցների ժամանակ իրենք են ասել, թե որքան կարևոր է իրավական պետություն հասկացությունը։ Ինձ թվացել էր, թե նրանք պայքարում են այդ արժեքների համար։ Այսօր նրանք կեղծարար, նախկինների նախկին Ջհանգիրյանի ստրուկներն են և քայքայում ու ջարդուփշուր են անում մեր դատական համակարգը։ Այն մարդիկ, որոնք այսօր անտարբեր նստած են, և թվում է, թե այս ամեն ինչը իրենց չի հասնելու, սխալվում են»,-ասաց Իշխանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։