Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեկտեմբերի 16-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 123 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4 215 մարդ, մահացել է 39 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 901 202, այստեղից ապաքինվել է 849 090 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12 918:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 48 898 փորձարկում, այդ թվում 31 214-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17 684-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 6.34% է, վերջին 14 օրվանը՝ 7.39%, վերջին 7 օրվանը՝ 6.86%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 349 643 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 11 161 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 33 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 882 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 137 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: