կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-14 11:30
Քաղաքական

Սպանված գերմանուհու համար՝ «հույժ կարևոր» նյութ, Ազգային հերոսի դեպքում՝ անտարբերություն. Media.am-ի վարքագիծը

Սպանված գերմանուհու համար՝ «հույժ կարևոր» նյութ, Ազգային հերոսի դեպքում՝ անտարբերություն. Media.am-ի վարքագիծը
Media.am թիմը, որն իրեն դիրքավորում է՝ որպես հայոց լրատվադաշտի մասնագիտական խղճի մարմնավորում, ամենայն հայոց մեդիաքննադատ ու միաժամանակ «ասիչ» (թե ճիշտն ինչպես պիտի լինի) այսօր «հույժ կարևոր» մի նյութ է հրապարակել այն մասին, թե պետական գերատեսչության քարոզչական պաստառներից մեկի վրա օգտագործել են 2016 թվականին Գերմանիայում սպանության զոհ դարձած ինչ-որ աղջկա լուսանկար։
 
Իսկ, ասենք՝ այն մասին, որ ՀՀ ազգային հերոսի լուսանկարը կամ նույնիսկ անունը պարունակող գրառումները Ֆեյսբուքն արդեն մի քանի ամիս է՝ ագրեսիվ ձևով հեռացնում է, հրապարակողներին էլ արգելափակում կամ պատժամիջոցներ է կիրառում նրանց հանդեպ, այդ հարցը սույն մեդիամասնագետներին բացարձակ չի հուզում։ Այդ թեմայի որևէ հիշատակում չգտա իրենց մոտ։
Կայֆ ա, չէ՞։
 
Կարեն Վրթանեսյան
Փորձագետ