|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայաստանի իշխանությունները հրաժարվում են ցանկացած հակաթուրքական գործընթացից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Կարծում եմ նկատել եք, որ որևէ հակաթուրքական ֆորմալ կամ ոչ ֆորմալ պլատֆորմների, միջազգային ալիանսների և ձևաչափերի Հայաստանի իշխանությունները չեն միանում: Հենց այս հրաժարման արդյունքում են իշխանությունները միջնորդների փնտրտուքի մեջ մտել՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու խնդրանքով: Սա իրողություն է, որը չի կարելի հերքել:
Առավել մտահոգիչ է սակայն այն, որ իշխանությունները նաև դադարեցրել են որևէ ձևով դիմագրավել և որևէ ձևով հակադրվել և զսպել (Countering) Թուրքիային: Հակադրումը միջազգային հարաբերություններում բնորոշ է նույնիսկ բարեկամ, բայց մրցակից երկրներին՝ անձնական շահն առաջ տանելու նպատակով: Սա էլ նշանակում է վայր դնել Թուրքիայի դեմ ունեցած բոլոր հնարավորությունները, ինչ որ փուլում բանակցությունների ժամանակ զրկված լինելով բոլոր գործիքներից՝ մնալով միակողմանի զիջումների դաշտում:
Ըստ էության, Հայաստանը դադարել է Թուրքիայի համար գլխացավանք լինելը, իսկ Թուրքիան չի դադարել Հայաստանին թշնամի համարելը»,- գրել է Սարգսյանը: