|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենայի ապակին կոտրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ գողության փորձի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Գառնիկ Դանիելյանը երեկ առավոտյան հայտնաբերել է ավտոմեքենան՝ ապակիները և կողային հայելիները կոտրված վիճակում։ Գառնիկ Դանիելյանը պնդում է, որ ավտոմեքենայում գտնվել է իր հեռախոսներից մեկը, որը չեն գողացել, առհասարակ, նրա դիտարկմամբ՝ ավտոմեքենայից գողություն չի կատարվել, հետևաբար, նա բացառել էր, որ դա է եղել նպատակը։ Ուշագրավ է, որ սա Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենան վնասելու առաջին դեպքը չէ, նախորդիվ, այրել էին նրա ավտոմեքենան՝ օրը ցերեկով, ինչը տեղի է ունեցել բողոքի ակցիաներին զուգահեռ ժամանակաշրջանում։ Այս անգամ ևս Դանիելյանի ավտոմեքենան վնասել են՝ Նիկոլ Փաշինյանի դեմ ելույթից հետո։