Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ դեկտեմբերի 8-ի հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, թե ինչու են բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանից զիջումներ արվում Ադրբեջանին, այն էլ՝ ռազմավարական նշանակության։ «Սահմանադրական ո՞ր լիազորությունների հիման վրա է կառավարությունը ձեռք բերում բանավոր պայմանավորվածություններ, որոնք հանգեցնում են մեզ համար կենսական զիջումների։ Սրա բացատրությունը ե՞րբ պետք է տաք»։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք ունենում, ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»։
Այնինչ բանավոր պայմանավորվածությունների մասին Նիկոլ Փաշինյանն ասել է մի քանի անգամ, այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերությանը 2020թ․ դեկտեմբերի 27-ին տված հարցազրույցում։
Նա ասում է․ «Այս պարագայում, կրկին ասում եմ՝ այն միջոցները, որոնք ձեռնարկվել են՝ ձեռնարկվել են Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար։ Ես նախկինում ասել եմ, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրության պահին Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների 90 եւ ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի, ոչ թե սահմանի, ճշգրտում իրականացնենք, եւ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»։