Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջիկա ՏԻՄ ընտրություններում իշխանությունը Աբովյանի քաղաքապետի թեկնածուները ներկայացնում են 4 քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հանրապետություն» և իշխանական «Քաղաքացիական պայմանագիր»։
Քպական հավակնորդը «Հայանտառ»-ի տնօրենի պաշտոնակատարից այդպես էլ դեռ տնօրեն չդարձած՝ Պավել Ցուգունյանն է, որը վերջերս որպես քաղաքապետի թեկնածու հայտարարել էր, թե՝ «Աբովյանում վերջ է տրվելու կլանային համակարգին, հաստատվելու է իրավահավասարություն»։
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի կայքի տվյալներով՝ 2009-2016 թվականներին Ցուգունյանն աշխատել է ՌԴ-ում «ООО «Закнефтегазстрой-прометей» ընկերությունում։
Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է Ցուգունյանն իր՝ այս ոչինչ չասող աշխատանքային կենսագրությամբ ղեկավարում բազմաթիվ մասնաճյուղեր ունեցող Հայանտառը։
Փաստն այն է՝ Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար՝ անօրինություն է, քանի որ տվյալ պաշտոնը զբաղեցնող անձն առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ պետք է ունենար։ Ինչ խոսք, նավթի և գազի ընկերությունը մասնագիտական չէր կարող լինել։
Եվ ահա՝ ցանկալի նպատակին հասնելու համար Ցուգունյանը և նրա անմիջական հովանավոր, Կոտայքի նախկին մարզպետ և շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը /ով Ցուգունյանի հետ մոտավորապես նույն հարաբերության մեջ է, ինչ Փաշինյանը՝ աներձագ Հրաչի, այսինքն, օրինակը՝ վարակիչ է/ և Ցուգունյանը նոր աշխատավայր և նոր՝ «անտառային կուլտուրայի ինժեների» պաշտոն են «մոգոնում»։ Այնպիսի աշխատավայր, որն այլևս գոյություն չունի, լուծարված է և այնպիսի պաշտոն, որն ուղղակի համապատասխանեցված է տիրոջ պահանջմունքին։
Եվ այսպես, փաստաթղթերով Ցուգունյանը երեք տարուց քիչ ավելի /այնքան, որքան պետք է՝ ժ/պ-ն իր վրայից թոթափելու համար/ անտառային կուլտուրաների ինժեների պաշտոնն է զբաղեցրել ՌԴ Կրասնոդար քաղաքում գրանցված «MILESTA» ՍՊԸ-ում։
Այս ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը եղել է «Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտուրը՝ մասնագիտացված խանութներում»: Հացից, տորթերից և թխվածքաբլիթներից մինչև պաստառի և հատակի ծածկույթներ, մինչև մսի և թռչնամսի պահածոյացված մսի մանրածախ առևտուր և կաթնամթերքի և ձվի մանրածախ առևտուր իրականացնող «MILESTA» ՍՊԸ-ն /Հիմնադիր և տնօրեն՝ Վեներա Ալեքսանդրովնա Չեչելյան/ այսօր գոյություն չունի։
Կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը, իրավաբանական անձը լուծարվել է 2019 թվականի սեպտեմբերի 27-ին։ Իհարկե, կարելի է հարցում կատարել և ճշտել, թե 2011-ից մինչև 2018 թվականի հունիսը «թղթերով» տվյալ ընկերությունում 3 տարի և մի քիչ՝ հատվածական կարգով «անտառային կուլտուրայի ինժեներ» աշխատած Ցուգունյանը որքա՞ն աշխատավարձ է ստացել, որտե՞ղ է դա արտացոլվել, և այլն, և այլն․․․Ի վերջո՝ սա ի՞նչ է՝ բենդերական «Կոտոշ և սմբա՞կ», թե՞ իրական աշխատավայր։ Սրանք հարցեր են, որ հստակություն են պահանջում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: