|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հրաչյա Թաշչյանին աշխատանքից ազատելու մասին։
Թաշչյանը 2020 թ. հուլիսի 8-ից վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։
Հիշեցնենք՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային, հայտարարել էր, որ, իրենից բացի, եղել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Վանեցյանը, սակայն, չէր նշել երկրորդ պաշտոնյայի անունը:
«ԱՆԻ» կենտրոնի վստահելի տեղեկությունների համաձայն՝ երկրորդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է եղել: Այդ տեղեկությունը չի հերքվել վարչապետի աշխատակազմի կողմից։
Նշենք նաև, որ նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանի հետ Սոչի էր մեկնել նաև Հրաչյա Թաշչյանը։