|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Արդեն նշել ենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստը:
Դատական նիստին մասնակցում է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել է աջակցելու Առուշ Առուշանյանին անարդարության դեմ պայքարում:
«Այն, ինչ կատարվում է Սյունիքի համայնքապետերի նկատմամբ, անձնական վրեժխնդրության հետևանք է։ Բոլորս էլ հիշում ենք իշխանության այցը Սյունիքի մարզ, կալանավորված տղաների վերաբերմունքը նրանց նկատմամբ: Նման տղաների ազատությունից զրկելը, որոնք կարողացել են կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը, զենք են վերցրել, կարող է անվտանգային հարցեր առաջացնել»,- ասաց նա: