Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հայաստանում երկու անձի բջջայինում գործում է լրտեսող ծրագիր։
«Այս գիշեր Հայաստանում առնվազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված»,- գրել է Մուրադյանը։
Ավելի վաղ ԶԼՄ-երը հայտնում էին, որ Փաշինյանը 7 մլն դոլար արժողությամբ «Pegasus» համակարգ է ձեռք բերել: Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը մշակվել է իսրայելական NSO Group ընկերության կողմից: Ծրագիրն առանց օգտատիրոջ տեղեկության կարող է ներբեռնվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա, կարող է հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացնել տեսախցիկը և խոսափողը առանց սեփականատերերի իմացության։
Pegasus-ի իսրայելական լրտեսական ծրագիրն առաջին անգամ բացահայտվել է 2016 թ., երբ կոտրել են էմիրաթցի ակտիվիստ Ահմադ Մանսուրի բջջային հեռախոսը, որից հետո նա ձերբակալվել է: ԱՄԷ-ի կառավարությունը մինչ այժմ հրաժարվել է ազատել Ահմադ Մանսուրին, և նա դեռ բանտում է:
Լրատվական աղբյուրների, այդ թվում՝ Reuters-ի, The Washington Post-ի, The Wall Street Journal-ի, Al Jazeera-ի և Guardian-ի համատեղ հետաքննությունը ցույց է տալիս, որ Pegasus- ը կոտրել է որոշ երկրների, հատկապես՝ արաբական երկրների պաշտոնյաների 50,000 բջջային հեռախոս:
Իսրայելն իր լրտեսական ծրագիրը տրամադրել է այն երկրներին, որոնց հետ ունի բացահայտ ու գաղտնի հարաբերություններ: Այդ երկրների կառավարությունները լրտեսել են լրագրողների, ընդդիմությանը և այլախոհներին իսրայելական NSO Group ընկերության Pegasus ծրագրի միջոցով: Այս եզրակացությանն են հանգել արտասահմանյան լրատվամիջոցները՝ համատեղ հետաքննության շրջանակներում: Նրանք հայտնում են, որ ապօրինի վերահսկողության համար Pegasus-ն օգտագործվել է Ադրբեջանում, Հունգարիայում, Բահրեյնում, Հնդկաստանում, Սաուդյան Արաբիայում, Ղազախստանում, Մեքսիկայում, Մարոկկոյում, Ռուանդայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում: