կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-19 15:05
Քաղաքական

Հայտնի են Դիմադրության շարժման գրասենյակների հասցեները

Հայտնի են Դիմադրության շարժման գրասենյակների հասցեները
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հրապարակել է ձևավորվող Դիմադրության շարժման գրասենյակների հասցեները և  դրանց կից՝ հայտարարություն տարածել. 
 
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, իր հայրենիքում հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու, ամենօրյա կորուստների այս ընթացքը կանխելու և ազգակործան իշխանություններին հեռացնելու միակ տարբերակը ազգային դիմադրության ձևավորումն է։ 
 
Ստեղծված իրավիճակում Դիմադրության մաս պետք է կազմենք բոլորս՝ ուսանողից մանկավարժ, գյուղացուց՝ մտավորական, բժշկից՝ արհեստավոր։
 
Դիմադրությանը միանալու համար, նոյեմբերի 22-ից սկսած ամեն օր՝ ժամը 17:00-20:00-ը, կարող եք այցելել ներքոնշյալ հասցեներում գործող գրասենյակներ և կամավորագրվել։ Մենք ձեզ կտեղեկացնենք Դիմադրության հետագա ծրագրերի մասին, կլսենք դրանց վերաբերյալ ձեր առաջարկները:
 
Սա մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ, սա ուժերի համախմբում և համակարգված աշխատանք պահանջող պայքար է։
 
Մենք արդեն նախաձեռնել ենք մի շարք քննարկումներ հասարակական-քաղաքական գործիչների, հայրենիքի ապագայով մտահոգ տարբեր անհատների և խմբերի հետ։
 
Շուտով կգործարկենք նաև Դիմադրության կայքը, որտեղ ցանկացողները կկարողանան առցանց տարբերակով ևս միանալ Դիմադրության շարժմանը։
 
Երևանի գրասենյակներ՝
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան - Անդրանիկի 73/80
Կենտրոն վարչական շրջան - Հանրապետության 30
Շենգավիթ վարչական շրջան - Բագրատունյաց 37
Արաբկիր - Փափազյան - 16/17
Նոր Նորք վարչական շրջան - Նանսենի 13/1
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան - Կ. Ուլնեցու 72/17
Աջափնյակ վարչական շրջան - Նորաշեն (16-րդ) թղմ. 23/139
Ավան վարչական շրջան - 1-ին միկրոշրջան, նախկին թիվ 7 մանկապարտեզ
Էրեբունի վարչական շրջան - Սասունցի Դավիթ 44:
 
Մարզային գրասենյակներ՝
ք. Արմավիր (Արմավիրի մարզ) - Հանրապետության 17
ք. Վանաձոր (Լոռու մարզ) - Տիգրան Մեծի 6
ք. Կապան (Սյունիքի մարզ) - Հ. Ավետիսյան 6/30
ք. Իջևան (Տավուշի մարզ) - Ա. Մելիքբեկյան 5/30
ք. Գավառ (Գեղարքունիքի մարզ) - Ազատության 11/27
ք. Եղեգնաձոր (Վայոց ձորի մարզ) - Շահումյան 15
ք. Արտաշատ (Արարատի մարզ) - Մխչյան 108
ք. Աբովյան (Կոտայքի մարզ) - 23 փ. 4
ք. Գյումրի (Շիրակի մարզ) - Ղորղանյան 97
ք. Աշտարակ (Արագածոտնի մարզ) - Հանրապետության 31»: