Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ին հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ (վարչապետ) Ակիլբեկ Ժապարովի հետ. այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, մանրամասնելով, որ Ժապարովը Հայաստան է ժամանել նոյեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Իհարկե, մենք մասնակցում ենք ընդհանուր կազմակերպությունների աշխատանքներին. դա Եվրասիական տնտեսական միությունն է, Անկախ պետությունների համագործակցությունն է, մեր երկրները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են:
Եվ, անշուշտ, մեզ համար շատ կարևոր են, և մենք բարձր ենք գնահատում մեր երկկողմ հարաբերությունները: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի զարգացնել նաև այդ հարաբերությունները և հատկապես ակտիվացնել առևտրատնտեսական կապերը: Եվս մեկ անգամ շնորհավորում և ողջունում եմ Ձեզ»,- ողջունելով Ղրղզստանի վարչապետին՝ նշել է Նիկոլ Փաշինյանը:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Ղրղզստանի վարչապետն ասել է.
«Իհարկե, վերջին երկու տարում, համավարակի պայմաններում մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակն այդքան էլ ուրախալի չէր, բայց վերջին 6-9 ամսվա տեմպերը վկայում են, որ սկսում ենք վերստին աշխուժացնել դրանք: Սակայն ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը, այսպես ասած, չնչին է:
Կցանկանայի Ձեզ հետ քննարկել առևտրատնտեսական համագործակցությանը և Ձեր կողմից նշված կազմակերպություններում մեր փոխգործողությանը վերաբերող հարցեր՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ՀԱՊԿ-ում, որպեսզի կարողանանք միմյանց աջակցել թե՛դժվարին, և թե՛ լավ ժամանակներում»:
Զրուցակիցները քննարկել են հայ-ղրղզական հարաբերությունների օրակարգին և համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: