Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերիների հարցով քննարկում կազմակերպելը եղել է ընդդիմության նախաձեռնությունը, և այդ հրատապ նիստի հնարավորությունը բացառապես ընդդիմադիր պատգամավորների ստորագրության հաշվին է տեղի ունենալու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Նա նշեց, որ հերթական անգամ ԱԺ մեծամասնությունը փոխել է նիստի բովանդակությունը, ֆորմատը, հրավիրվող պաշտոնյաների ցանկը:
«Փաշինյանն այս անգամ էլ որոշել է, որ իրեն պետք չէ, ինչպես մի քանի ամիս առաջ ասել էր՝ 2 ամիս գերիները կսպասեն, երևի հիմա էլ մտածում է՝ գերիները կարող են հավերժ սպասել»,- նշեց պատգամավորը:
Նա ասաց, որ այդ մարդիկ էլի իրենց դատարկությունը, սնանկությունը, գործողությունների բացակայությունը քողարկելու համար քվեարկել և սահմանել են քննարկման դռնփակ ռեժիմ, ոչ պատշաճ պաշտոնյաների ներկայություն:
«Սրանից ի՞նչ ակնկալենք»,- հարցադրում արեց ընդդիմադիր պատգամավոր Ա. Մկրտչյանը: