|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նոր հրամանատարը գեներալ-լեյտենանտ Գենադի Վլադիմիրովիչ Անաշկինն է։ Հարավային Օսիայում «Հնգօրյա պատերազմի» համար Ռուսաստանի հերոսի կոչման է արժանացել․ այն ժամանակ գնդապետ Անաշկինը ղեկավարում էր 76-րդ օդադեսանտային դիվիզիայի 104-րդ դեսանտագրոհային գունդը։ Հենց գնդապետ Անաշկինի ՀՄՄ-ն էր, որ շարժվել էր դեպի Գորի. գրում է ռուս ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը:
«Ակադեմիան ավարտելուց հետո նա հաջորդաբար զբաղեցրել է օդադեսանտային դիվիզիայի հրամանատարի տեղակալի և հրամանատարի, 31-րդ օդադեսանտային բրիգադի հրամանատարի, ինչպես նաև Հարավային ռազմական օկրուգի 58-րդ և 8-րդ բանակների հրամանատարի տեղակալի պաշտոնները։ Ծառայության ընթացքում պարգեւատրվել է Ռուսաստանի հերոս, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV-րդ աստիճանի շքանշանով, Ալեքսանդր Նևսկու շքանշանով, Կուտուզովի շքանշանով, Արիության երեք շքանշանով, «Մարտական վաստակի համար» շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով, «Պատվո շքանշանով», Սուվորովի մեդալով»,- գրել է նա:
Սիրելի հայրենակիցներ, Պարտության խորհրդանիշ իշխանությունը հերթական պայմանավորված զիջումը արեց: Գորիս-Կապան ճանապարհը Ադրբեջանը այլևս ամբողջությամբ վերցրել է իր վերահսկողության տակ: Կապիտուլյանտը հայտարարում էր այդ ճանապարհով միշտ ազատ տեղաշարժվելու ենք: Հանրությանը խաբում էր հերթական անգամ: Հիմա հայտարարում է այլընտրանքային ճանապարհի մասին: Քանի դեռ այս վարչախումբը իշխանության է, նման խայտառակ զիջումները սպասելի են ամեն օր: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը այլևս ոչնիչ չի որոշում: Նրա փոխարեն որոշումներ կայացնում է Ադրբեջանը: Այլևս Հայաստանի սուվերեն տարածքում հակառակորդը ոչ միայն ֆիզիկապես է ներկա, այլ նաև տեղադրում է մաքսային և սահմանային հսկողության կետեր: Այս իշխանությունը անկարող է, չի դիմադրելու Ադրբեջանին: Բայց մենք չենք համակերպվելու: Փաստորեն տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու վարչախմբի օրակարգը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության կորուստ: Կատարվածը ուղղակի սպառնալիք է Սյունիքի մարզի մեր հայրենակիցների անվտանգության, Հայաստանի պաշտպանունակության առումով: Սա նաև տնտեսական լուրջ և անկառավարելի ռիսկեր է բովանդակում: Սիրելի հայրենակիցներ, ստեղծված աղետալի վիճակի այլընտրանքը պատերազմը չէ, ինչպես փորձում են ներկայացնել: Այլընտրանքը արժանապատիվ խաղաղությունն է, ազգային-պետական շահը պաշտպանող նոր իշխանության ձևավորումը: Մենք սկզբնավորել ենք համազգային դիմադրություն իշխանության կործանարար քաղաքականության դեմ: Այսօրվա խնդիրը դիմադրության հզորացումն է, ամենօրյա աշխատանքն ու շարունակական ակցիաները: Մենք ճնշումների, ուժային կառույցների բռնարարքների դեմ չենք ընկճվելու, գնալու ենք մինչև վերջ: Սյունիքը չի զիջվելու, Արցախը չի հայաթափվելու, Հայաստանը չի թուրքացվելու։ Հայաստանը լինելու է ինքնիշխան պետություն, հայ մարդը նորից ապրելու է արդար, ուժեղ երկրում։