Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի վերջին հազար տարվա պատմության մեջ առաջին անգամ է, որ մենք 30 տարի անկախ ենք և մեզ հաջողվել է ձեռք բերել ամենաթանկն ու կարևորը․ դա անկախության սերունդն է։ Այս մասին «Համախմբվում ենք» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Այն սերունդը ում գիտակցումը ձևավորվել է անկախության միջավայրում, այն սերունդը ում համար ինքնիշխանությունը բացարձակ արժեք է, ով գիտակցում է պետականության գինն ու նշանակությունը, այդ սերունդը պետք է ստանձնի առաքելություն՝ դնելու մեր՝ ավագ սերդնիս վրա պարտականություն և անելիք։
Մեր ծնողները մեզ ժառանգել են հաղթանակ, 2 հայկական ուժեղ պետականություն, ցավոք մեզ չհաջողվեց պահպանել։ Դա մեր մեղավորությունն է, մեր սերնդի անունից եմ ասում, որովհետև խաբեության, ստախոսության, պոռոտախոսության, զազրախոսության և այլ տեխնոլոգիաների օգտագործման միջոցով մեր ձեռքից խլեցին մեր հաթանակը բայց դա չի նշանակում որ մենք պետք է հաշտվենք այս իրականությանը։ Հակառակը սա մեզ պետք տար նոր էներգիա, նոր հանձնառություն հասնելու կրկին հաղթանակի և մեր կողմից ձեզ թողնելու կրկին երկու հզոր հայկական պետականություն։ Տվեք մեզ մանդատ, տվեք մեզ հանձնարարություն և մենք դա կկատարենք փառքով և ձեզ կհանձենք այն, ինչ որ պարտք ենք ձեզ»,- ասաց Ղազինյանը։