կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-06 11:24
Հասարակություն

Կապիտուլյացիայի հաղթարշավը (թողարկում 6-րդ)

Կապիտուլյացիայի հաղթարշավը (թողարկում 6-րդ)
Ինչպե՞ս ազատվել Նիկոլ Փաշինյան երեւույթից,
- համարժե՞ք է, արդյոք, ԱԺ ըմդդիմության կեցվածքը խորհրդարանում ստեղծված իրավիճակին,
- առաջարկություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերին։
Բարի դիտում։
 

Հիշեցնենք՝ նա այդ մասին հայտնել էր՝ նշելով.
 
«ՖԲ-յան հարգելի օգտատեր
 
Այսօրվանից ձեր ուշադրությանն եմ ներկայացնելու վեց թողարկումներից բաղկացած «ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ» խորագրով հեռուստանախագիծը։
 
Իմ տեսակետն եմ ներկայացնում հետևյալի մասին.
 
- որո՞նք էին արցախյան ազատամարտի պարտության հիմնական պատճառները,
 
- ե՞րբ, ինչու՞ և ինչպե՞ս Արցախը դուրս մնաց բանակցային ձևաչափից,
 
- կարո՞ղ էր, արդյոք, տեղի չունենար 44- օրյա պատերազմը... Եթե այո, ապա ե՞րբ, ովքե՞ր և ինչպե՞ս թշնամուն «հրահանգեցին» վերսկսել պատերազմը,
 
- բուն պատերազմի ընթացքի, բարձրագույն հրամանատարական կազմի, մասնավորապես, Գերագույն Գլխավոր հրամանատարի գործունեության, վարչապետի տիկնոջ՝ բունկերում հայտնվելու հետևանքների, կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրման մասին,
 
- ե՞րբ, ինչպե՞ս և ովքե՞ր ծնեցին Նիկոլ Փաշինյան երևույթը, կարո՞ղ էր, արդյոք, կանխվեր 2018-ի գարնանը նրա կողմից իշխանության զավթումը։ Եթե այո, ապա...
 
- և, վերջապես, ինչպես ազատվել Նիկոլ Փաշինյան երևույթից և կասեցնել պետության ամենօրյա գահավիժումը։
 
Հեռուստանախագծի թողարկումները կտեղադրվեն իմ ՖԲ-յան էջում՝ առաջիկա երկու շաբաթների ընթացքում՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 22.00-ին։
 
Ցանկացողները կարող են ամբողջական թողարկումը տարածել՝ առանց իմ համաձայնության։
 
Բարի դիտում»։