Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետությունում Կորոնավիուսային (COVID-19) հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը հաշվի առնելով ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հաստատել է հրաման որով սահմանվում են ՝
1․ Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման ընթացքում կիրառվող սանիտարական կանոնները
2․ Փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող սանիտարական կանոնները
3․ Գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեության ծավալելու ընթացքում կիրառվող սանիտարական կանոնները
4․ Շինարարական հրապարակներում աշխատանքների կազմակերպման ընթացքում կիրառվող սանիտարական կանոնները
5․Առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների գործունեության ոլորտում կիրառվող սանիտարական կանոնները
6․ Հանրային սննդի օբյեկտների գործունեության ոլորտում կիրառվող սանիտարական կանոնները
7․ Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում կիրառվող սանիտարական կանոնները
8․ Բժշկական օգնության և սպասարկում իրականացնող կազմակերպություններում՝ ներառյալ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում կիրառվող սանիտարական կանոնները
9․ Սպորտային գործունեություն իրականացնող կազմակերպություններում սանիտարական կանոնները
10․ Վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում ծառայությունների կազմակերպման ընթացքում կիրառվող սանիտարական կանոնները
11․ Արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում կիրառվող սանիտարական կանոնները: