|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նիդերլանդների բնակիչներին այլևս չի առաջարկվի կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութը. հայտնում է NOS-ը:
Նիդերլանդների առողջապահության նախարար Ուգո դե Յոնգեն ասել է, որ պատվաստանյութը գրեթե չի կիրառվել 2021 թվականի ամառվանից՝ մատակարարումների բացակայության պատճառով։ Ըստ նրա՝ միայն մի քանի մարդ է գրանցվել AstraZeneca-ով պատվաստվելու համար վերջին շաբաթների ընթացքում։ Նախարարը նշել է, որ մարդիկ, որոնք արդեն ստացել են AstraZeneca-ի առաջին դեղաչափը և գրանցվել են երկրորդի համար, պատվաստվելու են Pfizer-ով:
Գարնանը Նիդերլանդներում կասեցվել էր AstraZeneca պատվաստանյութի կիրառումն այն բանից հետո, երբ Դանիան և Նորվեգիան հայտարարեցին դրա հետևանքով թրոմբի հնարավոր ձևավորման մասին։ Այնուհետև պատվաստումը վերսկսվել էր, բայց միայն 60 տարեկանից ցածր մարդկանց համար։