կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-16 12:12
Առանց Կատեգորիա

Մենք ու Նիդերլանդները

Մենք ու Նիդերլանդները

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր ԱԺ-ում քննարկվող եւ երեկ ԱԺ պետա-իրավական հանձնաժողովում հավանություն ստացած` «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին` ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

«Ազգային ժողովն այսօր քննարկելու է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին` ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Երեկ ԱԺ պետա-իրավական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել:

Կառավարության կողմից ներկայացված հիմնավորման մեջ մասնավորապես ասված է. «Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը միաձուլել՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարություն: Նման փորձ միջազգային պրակտիկայում եւս առկա է, մասնավորապես՝ Նիդերլանդների Թագավորությունում, որտեղ գյուղատնտեսության նախարարությունը տարբեր ժամանակահատվածներում եւ տարբեր ձեւաչափերով առնչվել կամ մաս է կազմել էկոնոմիկայի նախարարության հետ: Վերջին նման ձեւավորումը տեղի է ունենացել 2010 թվականին, երբ Էկոնոմիկայի նախարարությունը եւ գյուղատնտեսության նախարարությունը միավորվեցին՝ անվանվելով Տնտեսական հարաբերությունների, գյուղատնտեսության եւ նորարարությունների նախարարություն: Հետագայում՝ 2012-2017 թվականներին այդ միասնական նախարարությունը վերանվանվել եւ գործել է որպես Տնտեսական հարաբերությունների նախարարություն՝ պահպանելով նաեւ գյուղատնտեսության ոլորտի գործառույթները»:

Լավ է ասված, բայց կիսատ է ասված: Ես չգիտեմ` ինչ կար Նիդերլանդներում նախքան հեղափոխությունը, նախքան Հոլանդիայի ազատագրումը Իսպանիայից, նախքան Քրիստոսի ծնունդը, բայց այսօր Նիդերլանդներում գյուղատնտեսության լիազոր մարմինը ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆՆԴԻ ՈՐԱԿԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է (https://www.government.nl/…/ministry-of-agriculture-nature-…): Նախարարն ունի փոխվարչապետի կարգավիճակ (https://www.government.nl/government/members-of-cabinet): Այսինքն՝ հոլանդացիք հասկացան, որ սխալ բան են արել, ուղղեցին իրենց սխալը: Իսկ մե՞նք...

Այս տեղեկությունը ներկայացնում եմ ՀՀ ԱԺ հարգարժան պատգամավորներին (որոնց կոնտակտներն ունեմ, կամ որոնց ՖԲ-ն թույլ է տալիս, որ tag անեմ), լրագրողներին: Տեղեկություն է, դուք որոշեք` ինչպես կօգտագործեք»: