կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-29 14:59
Քաղաքական

2019 թվականի երկրորդ կեսին է Ադրբեջանում պատերազմ սկսելու որոշում կայացվել․ փորձագետ

«Կորսված հաղթանակ․ դավաճանությու՞ն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի ընթացքում, հարցն ուղղելով  համաժողովի բանախոս, «Ռազմինֆո» կայքի համակարգող, փորձագետ Կարեն Վրթանեսյանին,  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց․ «Ասացիք, որ 2018 թվականին  Ադրբեջանը չուներ որոշում, դրա համար չսկսվեց պատերազմը, բայց երկու տարիների ընթացքում այդ որոշումը հասունացավ։ Ըստ էության, 2020 թվականի հուլիսին երբ Տավուշի մարզում  մարտեր եղան,  կարող էին դառնալ  լայնամաշտաբ պատերազմի իրական սկիզբ։  Ինչո՞ւ  այդ մարտերը չվերածվեցին լայնամաշտաբ պատերազմի»։

Կարեն Վրթանեսյանը պատասխանեց, որ դեռևս 2019 թվականի երկրորդ կեսին է Ադրբեջանում պատերազմ սկսելու որոշում կայացվել։

«Ունեցել են պլան՝ Թուրքիայի հետ, և այդ պլանով շարժվել են։ Հուլիսյան իրադարձություններն այդ պլանից դուրս էին։ Ենթադրում եմ, որ լիարժեք պատրաստ չէին պատերազմի»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։