Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը վարման կարգով նախ նշեց, որ հիմնական զեկուցողի ներկայացրած օրենքների փաթեթն ավելի շատ ընթացակարգային է։
«Ժամանակին երբ քննարկվում էր, խոշորացման կոնտեքստում ենթադրվում էր, որ, առանց ապակենտրոնացման, իշխանության անիմաստ գործընթաց է։ Այս պահին որևէ նոր լիազորություն կամ լիազորությունների փաթեթ նախատեսվո՞ւմ է տեղափոխել համայնքների տիրույթ՝ այդ բարեփոխումների տրամաբանական ավարտն ունենալու կամ գործընթաց ապահովելու համար»,- հարցրեց Արմեն Գևորգյանը՝ նշելով, որ հակառակ դեպքում ստացվում է, որ ինքնանպատակ է դարձել։
Մանրամասները՝ տեսանյութում։