|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Թուրքիան սկսել է նախապատրաստվել Սիրիայի Արաբական Հանրապետությունում հզոր հարձակման։ Այս հաղորդագրությունը տարածել է Haber 7 տեղեկատվական ռեսուրսը, որի աղբյուրների համաձայն՝ բացի զինվորականներից, Անկարան մտադիր է օգտվել թուրքամետ զինյալների ծառայությունից։ Չորրորդ ռազմական գործողությանը կմասնակցի 35 հազար մարդ։
Նշվում է, որ նոր օպերացիան ուղղված է Սիրիայում քուրդ զինյալներին ոչնչացնելուն։ Նրանք տեղակայվել են Հասակա, Ռաքքա և Հալեպի նահանգների յոթ շրջաններում:
Նյութում ասվում է, որ թուրքական զորքերը կանեն ամեն ինչ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտություններից խուսափելու համար։ Անկարան մտադիր է զգույշ գործել Սիրիայում․ Թուրքիայի ռազմաօդային ուժերը քրդերին հարվածելու են ծայրահեղ ճշգրտությամբ: