Փոխարժեքներ
20 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.81 |
EUR | ⚊ | € 441.42 |
RUB | ⚊ | ₽ 4.9089 |
GBP | ⚊ | £ 516.03 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, որը լուսաբանում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններն ու ճգնաժամերը, Twitter-ում հրապարակել է Ադրբեջանի կառավարության հաստատած՝ 11-րդ դասարանի ընդհանուր պատմության դասագրքից սքրինշոթ։
Այս անգամ ադրբեջանական «պատմության» դասագրքում առաջադրանք է հրապարակվել ուսանողների համար, որոնք պետք է «համեմատեն հույն ազգայնականների կողմից Կիպրոսի թուրք բնակչության և հայ օկուպանտների կողմից Ղարաբաղում ադրբեջանցիների դեմ իրականացված ցեղասպանությունն ու ահաբեկչական գործողությունները»։
Իր հերթին, հունական Greek City Times-ի ղեկավար Փոլ Անտոնոպուլոսը ռեթվիթել է գրառումը և գրել. «Ադրբեջանցիները մտնում են՝ իմ Twitter-ում և գրում. «Ադրբեջանը հույների հետ խնդիրներ չունի, մենք միայն հայկական քարոզչության հետ ենք խնդիրներ ունենում»»: