|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Նոյեմբերի 12-ին Ստամբուլում նախատեսվում է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն։
«Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, մեր նախագահները կհանդիպեն Ղարաբաղում, իսկ նոյեմբերի 12-ին՝ Ստամբուլում։ Մենք սպասում ենք»,- ասվում է թուրք դիվանագետի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահի մեկօրյա այցը Ադրբեջան նախատեսված է երեքշաբթի`հոկտեմբերի 26-ին: Էրդողանը կմասնակցի Արցախից զավթված Վարանդայի շրջանում վերջերս կառուցված օդանավակայանի բացման արարողությանը։