|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական միավորված ուժերի մարտավարական զորավարժությունները, որին մասնակցում են 102-րդ ռուսական ռազմաբազայի անձնակազմը և Հայաստանի զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի զորամիավորումները․ ներգրավված են նաև ուժեղացված ստորաբաժանումներ։ Այդ մասին գրում է SputnikArmenia-ն։
Ըստ աղբյուրի՝ հայ-ռուսական ուժերի միացյալ խմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանն ասել է, որ նման զորավարժություններ անցկացվում են տարին մի քանի անգամ, և որ կմշակվեն մի քանի սցենարներ՝ ներգրավվելու մեծ քանակությամբ զինտեխնիկա, մասնավորապես՝ տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանի։