|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող շախմատի Yerevan Open միջազգային մրցաշարին զուգահեռ անցկացվեց կայծակնային շախմատի մրցաշար:
Մասնակցեցին 8 երկրի 93 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում՝ 18 գրոսմայստեր: Կայացած 9 տուրից հետո երեք մասնակից վաստակեցին 7,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց 16-ամյա հնդիկ գրոսմայստեր Պրագնանանդհանը: Երկրորդ տեղը գրավեց նրա հայրենակից Հարշա Բրահակոտին, իսկ 3-րդը` մեր շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը:
Դասական մրցաշարում կայացած 5-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում են չորս շախմատիստ, որոնք վաստակել են 4,5-ական միավոր: Այսօր կկայանան 6-րդ տուրի պարտիաները: