|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Դիլիջանի թիվ 38/9 ընտրական տեղամասում այսօր` 13:00-ին մոտ, արձանագրվել է ընտրախախտում:
NEWS.am-ի թղթակիցը Դիլիջանից հայտնում է, ընտրողներից մեկը պատահաբար ստորագրել է այլ ընտրողի տողում եւ մյուս ընտրողն էլ պահանջել է, որ կազմվի արձանագրություն:
2 քաղաքցիներն էլ ի վերջո, մասնակցել են քվեարկության, հանձնաժողովի նախագահն էլ կազմել է արձանագրություն դեպքի վերաբերյալ:
«Քաղաքացու որոշում» կուսակցության տվյալ տեղամասի վստահված անձն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ ընտրական տեղամասի մոտ ինքը նկատել է մեքենաների եւ մարդկանց կուտակում:
Նշենք, որ այս պահի դրությամբ 38/9 ընտրական տեղամասում 1281 ընտրողից քվեարկել է 251-ը:
Հիշեցնենք, որ Դիլիջանում պայքարում է 5 կուսակցություն՝ «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։