Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բերված վերաքննիչ բողոքները քննող դատավոր Նարինե Հովակիմյանին։
Պաշտպանը գտնում է, որ դատավոր Հովակիմյանը չի կարող համարվել անկախ և անկողմնակալ դատավոր, իսկ նրա մասնակցությամբ դատավարությունը չի կարող արդար համարվել։
Ալումյանը նշել է, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կողմերից մեկն է եղել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Եվ հենց այն ժամանակ, երբ գործը քննվում է վերաքննիչ դատարանում, նա միջնորդել է, որպեսզի նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը պարգևատրվի շքանշանով։
«Մի մարդ, ով ի սկզբանե՝ մարտի 1-ից սկսած, այս գործով ունի կտրուկ դիրքորոշում, որը հակասում է Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշմանը, Ձեզ ներկայացնում է պարգևատրման, և Դուք պարգևատրվում եք։ Սա ցանկացածի մոտ կասկած է առաջացնելու Ձեր անկողմնակալության վերաբերյալ։ Ակնհայտ է, որ Դուք չեք կարող մասնակցել սույն գործով դատավարությանը», - ասել է Ալումյանը։
Դատավոր Հովակիմյանը նշել է, որ մինչ այս պահը տեղեկացված չի եղել, որ պարգևատրվել է Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ։
Պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Կարեն Մեժլումյանը միացել են միջնորդությանը։