|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կալաշնիկովի ինքնաձիգների փոխարեն զինվորականները կկիրառեն ժամանակակից UAR-15 հրացաններ, իսկ հնացած «Դրագունով» դիպուկահար հրացանների փոխարեն` UAR-10․ ըստ Ազգային գվարդիայի կայքի՝ հայտնել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի գլխավոր տնօրինության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի փոխտնօրեն, գնդապետ Սերխի Գրիցենկոն:
«Հատուկ նշանակության ստորաբաժանումները խորհրդային արտադրության «Կալաշնիկով»-ի փոխարեն կիրառում են ժամանակակից 5.56 տրամաչափի UAR-15 հրացաններ: Դիպուկահարները հնացած СВД-ի (Դրագունովի դիպուկահար հրացաններ) փոխարեն՝ ուկրաինական արտադրության UAR-10 դիպուկահար հրացաններ»,- ասել է Գրիցենկոն:
Նրա խոսքով՝ RPG-7-ն արդեն փոխարինվել է ամերիկյան արտադրության PSRL-1 (RPG-1)-ով: Նաև կիրառվում են հակատանկային հրթիռային համակարգեր, որոնք արտադրվում են Lуч — Стугна и Корсар նախագծային բյուրոյի կողմից:
«Ինչ վերաբերում է զրահատեխնիկային, ապա ուկրաինական արտադրության BTR-3 և BTR-4 մեքենաներն արդեն գործում են: Մենք վերազինվում ենք ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան»,- ասել է Գրիցենկոն: