կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-09 17:18
Հասարակություն

«Կրակոցներն ամեն օր էլ կան, մի քանի օր առաջ գյուղում «Կամազի» վրա էին կրակել․ իշխանությունները թաքցնում են»․ Երասխի բնակիչ (168.am)

«Կրակոցներն ամեն օր էլ կան, մի քանի օր առաջ գյուղում «Կամազի» վրա էին կրակել․ իշխանությունները թաքցնում են»․ Երասխի բնակիչ (168.am)

«Կրակոցներն ամեն օր էլ կան, այդպիսի օր չկա, որ ադրբեջանցիները չկրակեն, այսօր իրիկունն էլ՝ մինչև գիշերվա 12-ը, կրակոց կար։ Իշխանությունները ո՛չ գալիս են, ո՛չ հարցնում են, ո՛չ ասում են։ Թաքցնում են: Բայց, որ լրագրողները գալիս, նկարում են, սկսում են մի քանի օր խոսել, հետո էլի «մոռանում», ոչ էլ ասում են՝ կրակոց կա»,- 168․am-ին ասել է Երասխի բնակիչներից մեկը, ում անունը կայքը վերջինիս խնդրանքով՝ չի նշել։ 

Երասխի բնակիչը պատմել է, որ թշնամին բոլորովին վերջերս կրակ է բացել նաև մեր զինվորական մեքենայի վրա։

«Մի քանի օր առաջ գյուղում «Կամազի» վրա էին կրակել, «սետկա» էին սարքել։ Էլի ո՛չ հաղորդում են, ոչ էլ դրա մասին խոսք գնաց․․․ Կամ, որ թշնամին Սյունիքում, Գեղարքունիքում եկել, նստել է, ո՞վ է արձագանքում, ո՞վ է մի բան անում, ի՞նչ են արել մինչև այսօր։ Նույնն էլ այստեղ է, ո՞վ է արձագանքում․․․ Որ ասես՝ մի բան անում են, մի քայլ առաջ են անում, բայց ոչ մի բան, գնալով ավելի է վատանում վիճակը»,- ասել է կայքի զրուցակիցը։