|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի խոսքով ադրբեջանական քարոզչական թեզերը պարբերաբար, անընդհատ համառորեն լսվում է ՀՀ կառավարության, իշխող կուսակցության պատգամավորների շուրթերից։
«Ալիևը մի բան է ասում, մեկ շաբաթ անց այդ նույն թեզերը լսում ես մեր իշխանավորների շուրթերից»,-ասում, է փորձագետը։
«Հարց է առաջանում՝ կամ բոլորը գժվել են, կամ այդ մարդիկ իսկապես կատարում են Ադրբեջանի բոլոր պահանջները և մեզ հրամցնում ադրբեջանական օրակարգը։ Երբ մի բանը տասնյակ անգամներ կրկնվում է, հասկանում ես, որ կա միտում՝ այդ մարդիկ ակնհայտորեն Հայաստանի ներսում մեզ քարոզում են ադրբեջանական թեզերը։ Ալիևը մի բան է ասում, մեկ շաբաթ անց այդ նույն թեզերը լսում ես մեր իշխանավորների շուրթերից։ Դա չի կարող նորմալ լինել»,- ասաց Էլիբեգովան։