|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Ադրբեջանը և Թուրքիան կանգ առնելու որևէ պատճառ չունեն»,- հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ։
«Ադրբեջանում ՀՀ ներկա իշխանության ստորացումն ակտիվորեն շարունակվում է, հայատյացության և հակահայկական քարոզչության մակարդակը ոչ միայն չի իջել Ադրբեջանում, գնալով ահագնանում է»,-նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ հրավիրված ասուլիսի ընթացքում։ ։
Ինչու՞ Ադրբեջանը չի շտապում մեծ նախագծեր իրականացնել օկուպացրած հայկական տարածքներում, փորձագետը, որպես հարցի պատասխան առանձնացնում է նախ ներդրողների բացակայության փաստը, ականազերծման գործողությունը, որի համար պահանջվելու է տարիներ։ Էլիբեգովայի խոսքով Ալիևն իր գլխին ընկած երջանկությունը չի կարողանում մարսել, որովհետև իրեն նվեր տրվածի մաշտաբը դեռ չի կարողանում պատկերացնել։